narjan (narjan) wrote,
narjan
narjan

Հայ դիվանագիտության բոքոնիկ ֆլագմանի վրա սկսվել են նորանոր հարձակումներ՝ վերջին իրադարձությունների լույսի ներքո։

Մոռանանք բոլոր նրանց մասին, որոնք ժամանակին ահագին ուրախանում էին նալբանդյանի նշանակմամբ՝ իբր թե, կադրային դիպլոմատ ա վերջապես եկել։ Թեև նրանց և այսօրվա քլնգողների բազմությունների հատումը դատարկ չէ․․․

Հայ իշխանամետ դպրոցի կարկառուն նվաճումներից մեկն է՝ իշխանության կերած քաքերի համար մեղադրել միջին օղակներին։ Տնտեսության, իրավական և այլ ոլորտներում թիրախ են ընտրվում սովորաբար ցածր ռանգի չինովնիկները՝ մլիցեքը, տարբեր բյուրոկրատներ և այլն։ Դիվանագիտության ոլորտում ցավոք չես կարող մեղադրել ԱԳՆի ինչ–որ ցացր չինովնիկի, ստիպված քլնգում են նախարարին։

Սրա մասին առաջին անգամ չեմ գրում։ ԱԳ նախարարին կարելի է մեղադրել մանր մունր տհասությունների, ոչ պրոֆֆեսիոնալիզմի, նախարարության կերած փողերի մեջ։ Բայց այսօրվա քայլերը միայն և միայն արդյունքն են պետության գերագույն իշխանության որոշումների և նրանց համար պատասխանատու է միմիայն Ազատիչը։

Ես համոզված եմ, որ այսօր նալբանդյանին քլգնողների մեծ մասը դա անում է գիտակցաբար, հասարակության կատաղությունը շեղելով իրական մեղավորից։ Այդպես թե ոչ, այդ գործողություններն իմ խորին համոզմամբ մեծ վնաս են պարունակում։ Ես կոչ եմ անում բոլոր նրանց ով ինձ կարդում է և իհարկե թքած չունի էս երկրի ապագայի վրա, գոնե չարտահայտել իրենց էմոցիաները նալբանդյանին քրֆելով։ Կա մեկ պատասխանատու, ստանալիքը մեկից է։ Նալբանդյանը միջին ռանգի կատարածու է՝ շոֆեռից կամ ախռանի պետից քիչ տարբերվող։ Եթե ձեզ դժվար է ներքին ինչ–ինչ բարյերներ հաղթահարել երկրի նախագահի ծախու էությունը տեղնելու համար՝ գոնե լռեք։

Շնորհակալություն։
Tags: social/ political
Subscribe
  • Post a new comment

    Error

    Anonymous comments are disabled in this journal

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

  • 18 comments