?

Log in

No account? Create an account
 

Ֆրենդիտ, ռասֆրենդիտ և այլ դարակազմիկ հարցեր

About Տվյալը մինիմալ

Previous Entry Ֆրենդիտ, ռասֆրենդիտ և այլ դարակազմիկ հարցեր Nov. 3rd, 2019 @ 07:56 pm
Foreword. If you are unable read and understand the following text, chances of you being added by me as a friend are close to none, given no special circumstances exist.

Սույն գրառման առարկան է անհատների՝ իմ կողմից ընկերների ցուցակում ընդգրկելը։

Քանի որ սույն բլոգը հաճախ ավելացնում են ընկերների ցանկ մարդիկ՝ որոնց ես չեմ ճանաչում և որոնք որոշ դեպքերում ակնկալում են փոխադարձ «ընկերացում», հարկ եմ համարում տեղեկացնել, որ տարատեսակ բլոգերի՝ իմ կողմից ընկերների ցանկ ընդգրկելը կախված չէ նրանից, թե արդյոք նրանց տերերն ինձ ընդգրկել են իրենց ընկերների ցանկը թե ոչ, ինչպես նաև հազվադեպ է կապված լինում այդ բլոգերների անձերի հետ, փոխարենը՝ ընթանում է զուտ մրցակցային կարգով՝ հիմնված այդ բլոգերի բովանդակութան, վերջինիս որակի և քանակի վրա։

Որպես մոտավոր և ոչ սպառիչ ցուցակ այն տեսակի բովանդակության, որն ինձ հետաքրքիր ՉԷ, նշեմ՝
  • Լրատվական նյութերի, ինտերնետում պեղած տարատեսակ «հավես» տեքստերի ու նկարների վերարտադրում, ընդհանրապես ոչ հեղինակային բովանդակությունը
  • Պաշտոնական տեղեկատվություն
  • Քվազի–ֆոտոարվեստ (ֆոտոարվեստ, որի այդպիսին լինելը պայմանավորված է հեղինակի սուբյեկտիվ աշխարհընկալմամբ)
  • Տարատեսակ նվնվոց, հոգեկան ապրումների, ձիպրիսնյակի, նանարության գրավոր արտահայտությունը
  • Կլիպերի ու երաժշտության տեղադրումը
  • Եվռավիձինյա
  • Մարդկանց փոքր երեխաների նկարներ ու նրանց կյանքի նկարագրությունը։ Սույն կետին աշխատում եմ մոտենալ և մոտենում եմ ըմբռնումով, առավել ևս ինձ փոքրիշատե ծանոթ մարդկանց պարագայում, սակայն ինձ առհասարակ չի հետաքրքրում ինձ կատարելապես անծանոր մարդկանց երեխաների ամեն հանած ատամը կամ արտաբերած բառը։ Ներողություն։
Քանի որ ես ընդունակ չեմ ինձ ընկերների ցուցակ ավելացրած յուրաքանչյուր անհատի բլոգը ուսումնասիրել՝ հասկանալու համար արդյոք այն ինձ հետաքրքիր է թե ոչ և արդյոք այն իրական անձի բլոգ է այլ ոչ թե ցանցային ռոբոտ՝ առաջարկում եմ բոլոր նրանց, ով ինչ–ինչ պատճառներով ցանկանում է իմ կողմից ընկերների ցուցակում ընդգրկվել կամ իր բլոգի նկատմամբ որևէ այլ տեսակի ուշադրություն դարձնել՝ մեկնաբանություն թողնել այստեղ։ 

Tags:
Մեջդ մի՛ պահիր, մեկնաբանի՛ր
[User Picture Icon]
From:moskull
Date:November 4th, 2009 02:56 pm (UTC)
(Link)
chax-quansh-srac !
[User Picture Icon]
From:narjan
Date:November 6th, 2009 04:42 pm (UTC)
(Link)
կապուտն էլ վրեն ։Ճ
[User Picture Icon]
From:ogostos
Date:May 30th, 2010 05:05 pm (UTC)
(Link)
ya, es inch lav post a, chei tesel:D hatkapes evravidziniai momentov:D

ba vonc a indz kardum es, ahagin nanarutiun em artahaytum:D
[User Picture Icon]
From:narjan
Date:May 30th, 2010 05:08 pm (UTC)
(Link)
արա հա էս եվռավիձինյայի մոմենտով լավ չեղավ, աչքիս ինչ-որ բան պետք ա անել, կամ էլ դե էն փոստս մեկ ա ֆրենձ օնլի ա ։Ճ

նանարություն կա, նանարություն էլ ։ՃՃՃՃՃՃՃՃՃ
[User Picture Icon]
From:ogostos
Date:May 30th, 2010 05:09 pm (UTC)
(Link)
come on, admit it, you simply like me:)))
[User Picture Icon]
From:ogostos
Date:May 30th, 2010 05:10 pm (UTC)
(Link)
a po pervomu punktu: odin raz - ne....:D
[User Picture Icon]
From:narjan
Date:May 30th, 2010 05:11 pm (UTC)
(Link)
երկու պունկտով դա ․․․ հա ։ՃՃՃ
(Deleted comment)
[User Picture Icon]
From:narjan
Date:June 21st, 2010 08:45 am (UTC)
(Link)
Մերսի շատ շատ, Աշոտ ջան։ :)
[User Picture Icon]
From:khlurd
Date:July 25th, 2010 03:20 pm (UTC)
(Link)
Ես նանարություն անում եմ բայց:
Մեկ-մեկ:
Հուսով եմ:
[User Picture Icon]
From:narjan
Date:July 25th, 2010 03:24 pm (UTC)
(Link)
նանարություն չես անում , դու նանարություն չես տեսել իսկական ։Ճ
էս սիրտդ ինչ բրդեց մտնես բլոգս բա /ֆրենդփեյջից դուրս էլի ։Ճ/
[User Picture Icon]
From:khlurd
Date:July 25th, 2010 03:31 pm (UTC)
(Link)
Ուզում էի տեսնել կողքից ոնց ես երևում, մեկ էլ կարդամ` «մեջդ մի պահիր...»
Դու էլ ինչ դուզ խոսող ես բայց :ՃՃՃ
Վերջերս մի երկու տեստ անցա. մյուսները` ծաղիկ, կակաչ, եսիմ ինչ... ես` փամփուշտ:ՃՃՃ
[User Picture Icon]
From:narjan
Date:July 25th, 2010 03:38 pm (UTC)
(Link)
։ՃՃՃ
կալիբրը չասե՞ց ։Ճ
[User Picture Icon]
From:khlurd
Date:July 25th, 2010 03:39 pm (UTC)
(Link)
Չէ :Ճ բայց ինչքան հասկացա` պտտվող չէր: Էլի տենց... դուզ էր :ՃՃՃ
[User Picture Icon]
From:narjan
Date:July 25th, 2010 03:46 pm (UTC)
(Link)
կարևորը տրասիր չըլնի ։Ճ
[User Picture Icon]
From:donnamalina
Date:September 9th, 2010 07:49 am (UTC)
(Link)
մեջս չեմ պահում
ու տենց
:)
[User Picture Icon]
From:narjan
Date:September 9th, 2010 07:54 am (UTC)
(Link)
դե ռազ ուժ դու միակ մարդն էիր, որ էս փոստս ըստ նշանակության օգտագործեց , տակ ուժ բիծ ։ՃՃՃՃ
[User Picture Icon]
From:donnamalina
Date:September 9th, 2010 08:32 am (UTC)
(Link)
բիծ, թե՞ անբիծ
համարյա դասական հնչեց
ՃՃՃ
[User Picture Icon]
From:narjan
Date:September 9th, 2010 08:38 am (UTC)
(Link)
բիծ վ սմիսլե սուշեստվաված էլի ։Ճ
[User Picture Icon]
From:donnamalina
Date:September 9th, 2010 08:42 am (UTC)
(Link)
это и ежу понятно :)
հասկացա՚, կասեր Սերոբը Մուրադին
[User Picture Icon]
From:narjan
Date:September 9th, 2010 08:50 am (UTC)
(Link)
նու ոմանք ակտիվ բողոքում են սույն ուղղագրության դեմ ։Ճ
[User Picture Icon]
From:anushanahit
Date:February 21st, 2011 06:56 am (UTC)
(Link)
Voch mi xndir chem tesnum- indz avelacnel- chavelacnelu mej.Manavand vor aveli hachax kardum em u hazvadep- grum.Karevore im enkerneri cucakum es ! Uzum em vor lines!.
[User Picture Icon]
From:aramazd
Date:February 22nd, 2011 09:43 am (UTC)
(Link)
ես վաղուց առաջին էջով չէի մտել. սովորաբար կարդում եմ գրառումներդ ֆրենդ-լենտայում կամ կոնկրետ գրառումներ: բայց «վերին գրառումը» լավն էր:
:)
[User Picture Icon]
From:ampik
Date:May 29th, 2011 09:33 am (UTC)

Ասեմ բլոգ էի մտել սպիտակ թաշկինակով

(Link)
Հեռանում եմ` սպիտակ թաշկինակով,գերազանց հումորի զգացողություն ունենալու առիթով:
(Մեջդ մի՛ պահիր, մեկնաբանի՛ր)
Top of Page Powered by LiveJournal.com