?

Log in

No account? Create an account
 

Այո, գանդուռասում ամեն ինչ բնական ու անփոփոխ է՝ քաքի կայունության…

About Տվյալը մինիմալ

Previous Entry Oct. 25th, 2011 @ 02:27 pm Next Entry
Այո, գանդուռասում ամեն ինչ բնական ու անփոփոխ է՝ քաքի կայունության հաղթանակած երկիր ենք։ Արա դե մարդ փորձում ա էրկու պոստում իրար հետևից քֆուր չգրի, էն էլ զոռով ա ստացվում։

ՊՆ փոխնախարարին պաշտոնա՞նկ կանեն. մամուլ

«Հրապարակ»-ը գրում է, որ վերջին շրջանում բանակում միմյանց հաջորդած ինքնասպանություններից հետո հասարակական կազմակերպությունների բարձրացրած բողոքը պատճառ է դարձել նաև պաշտպանության նախարարության երկփեղկմանը: Նախաձեռնող խմբերի ընդվզումն ու դրան հաջորդած պաշտոնյաների արձագանքը նոր խարդավանքների տեղիք են տվել:

«Լարվել են պաշտպանության փոխնախարարներ Դավիթ Տոնոյանի և Վովա Գասպարյանի հարաբերությունները»:

ՊՆ-ին մոտ կանգնած թերթի աղբյուրների փոխանցմամբ` ամեն ինչ սկսվել է ուրբաթ օրը Դավիթ Տոնոյանի հետ կայացած հանդիպումից, որին մասնակցել են «Բանակն իրականում» նախաձեռնության ներկայացուցիչները` Արթուր Սաքունցի գլխավորությամբ:

«Մինչդեռ Վովա Գասպարյաննն օրեր առաջ կասկածներ էր հայտնել Սաքունցի նախաձեռնության իրական նպատակի կապակցությամբ, թե դա «դրսից ֆինանսավորվող կասկածելի նպատակներով ստեղծված ՀԿ է»:

ՀԿ-ՊՆ թշնամական վերաբերմունքի այս ֆոնին մյուս փոխնախարար Դավիթ Տոնոյանն իր նախաձեռնությամբ հանդիպում էր կազմակերպել «Բանակն իրականում» նախաձեռնության հետ: Ավելին, ի հեճուկս Գասպարյանի և պահպանողական գեներալիտետի, ողջունել էր քաղաքացիական նախաձեռնությունները, իսկ դրամաշնորհներն անհրաժեշտ համարել, քանի որ դրանց արդյունքում փորձագիտական վերլուծություններ են կատարվում, որոնք օգնում են պաշտպանության նախարարությունում և ընդհանրապես բանակում բարեփոխումների առումով: Տոնոյանի այս մոտեցումը սառը ցնցուղի նման մի բան Է եղել Սեյրան Օհանյանի, Վովա Գասպարյանի ու նրանց կողմնակիցների համար: Հատկապես հունից հանել է այն, որ Սաքունցը պահանջել Է վերաբերմունք հայտնել Վովա Գասպարյանի արած հայտարարությունների առնչությամբ, Տոնոյանն էլ խոստացել է, որ կխոսի նախարար Սեյրան Օհանյանի հետ»,- ապա թերթը հավելում է.

«Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ «պահպանողական» գեներալիտետն առաջադեմ, եվրոպամետ Տոնոյանի հանդեպ պարզապես թշնամացել է և Օհանյանին տրամադրել նրա դեմ՝ պահանջելով, որ անհրաժեշտ է խիստ մոտեցում: Երեկ Սեյրան Օհանյանը վերադարձել է, ասում են՝ հնարավոր է բավարարվեն խիստ նկատողությամբ, չնայած մի ստվար զանգված պահանջում Է խիստ պատիժ՝ ընդհուպ պաշտոնանկությունը»:
http://1in.am/arm/press_parmenia_39002.html
Մեջդ մի՛ պահիր, մեկնաբանի՛ր
[User Picture Icon]
From:khlurd
Date:October 26th, 2011 07:29 am (UTC)
(Link)
գրածի հետ կապված` ինչ-որ բան էն չէ

ինձ նույնիսկ թվացել էր, թե պայմանավորվածություն կա, որ նախարարը գնա արձակուրդ, իսկ փոխնաարարը սկսի խոսել
ի դեպ, հարուցված գործերով ձերբակալություններն էլ արձակուրդ գնաուց հենց հետո եղան. էդ էլ հո ՊՆ-ի կամ փոխնախարարի գործը չէր՞՞
(Մեջդ մի՛ պահիր, մեկնաբանի՛ր)
Top of Page Powered by LiveJournal.com